211652_close_icon
views-count8886 դիտում article-date 12:17 10-09-2020

Այս պահից սկսած կլինեմ հացադուլի մեջ, մինչև ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա․ Մինաս Մարտիրոսյան

Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ այն կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։ Այս մասին տեղեկացրել է Մինաս Մարտիրոսյան Ֆեյսբուքում կատարած գրառմամբ․ «Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը, երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա.... Չի կարելի խեղաթյուրել երեխայի հոգեբանությունը, քանզի երեխաները վաղվա Հայոց պետականության կերտողներն են, իսկ Արայիկի նմանները դժվար հասկանան այդ պարզագույն օրինաչափությունը, Արայիկին վաղուց կուրացրել է հարմարավետ աթոռների գրկաբաց կոմֆորտը....... Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ: Ժետոնդ պինդ բռնիր Արայիկ, հաջորդ կայարանդ հրաժարական, ՈՒ ԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ ՑՄԱՀ ԿՄՆԱՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ, ԲԱՅՑ ԴՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՍ.......... Հ.Գ. Երբ երկու տարի առաջ նկարվում էի սրա հետ, դեռ չգիտեի, որ սրա քիթը էնքան մեծ է, որ խանգարում է իրեն տեսնելու հավերժահաղթ Մասիսը..........»։

Նմանատիպ նյութեր