211652_close_icon
views-count59815 դիտում article-date 10:38 22-10-2020

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Արմավիրի մարզում. 17-ամյա վարորդը BMW-ով տապալել է էլեկտրասյունն ու կոտրել մի քանի ծառ և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. 3 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Լևոն Խ-ն իր վարած BMW մակնիշի 24 TT 024 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15.5 կմ հատվածում՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ կոտրել մի քանի ծառ և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լևոն Խ-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Սարգիս Գ-ն, 16-ամյա Արթուր Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամամել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Արմավիրի մարզի պատասխանատուները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր