32737 դիտում
17:32 11-07-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 34-ամյա վարորդը Kia-ով տապալել է երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Գոռ Դ․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շպտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի ոչ հարթ լինելու հետևանքով անձրևաջրերի կուտակումն է եղել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+