211652_close_icon
views-count3926 դիտում article-date 22:47 22-10-2020

Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ. երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/22/Live/3425490?fbclid=IwAR3_7doc2RKxkyjrbQdGcgw6N_XcfSvL_3cE6Z9NJRh5C0_myyJi2k-SxzY]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով: Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց՝ երկուստեք կան կորուստներ: «Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր հատկապես՝ հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն առավոտները նորից վերսկսում են հարձակումները»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան: Հարցին՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կա՞ն և քանի՞սն են, Հովհաննիսյանը պատասխանեց, թե տվյալներ չկան. «Համառ մարտերի ընթացքում, եթե դեպքերը ծանր չեն լինում, չենք էլ կարող թեստավորում անել, որովհետև ամբողջ բանակը, զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հաղթելու ենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր