779 դիտում
09:50 23-10-2020
Դատարանները չեն հասցնում բոլոր գործերը քննել. անձնակազմից շատերն առաջնագծում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, և այս օրերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշակի դատական նիստեր հետաձգվում են: Իսկ ի՞նչ կապ ունեն դատական նիստերը ռազմական դրության հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատաքննության փուլում գտնվող գործերը դատարանները հետաձգում են:
Մեզ հայտնի դարձավ, որ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ կալանավորներին չեն կարող ուղեկցել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակն այս օրերին գտնվում է առաջնագծում, ուստի դատավորներին այլ ելք չի մնում, քան հետաձգել դատական նիստերը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից հետո Հայաստանում ընդհանուր զորահավաք է հայտարարվել, բացի այդ, Արցախ են մեկնել նաև բազմաթիվ կամավորներ: Արցախ մեկնածների մեջ մեծ թիվ են կազմում նաև դատական համակարգի ներկայացուցիչները, և դա է պատճառը, որ դատարանները չեն կարողանում հասցնել քննել այդ բոլոր գործերը անձնակազմի սղության պատճառով: Բացի այդ, սահմանային լարված վիճակի պատճառով շատերն անգամ տրամադրություն չեն ունենում գործեր քննելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
09:01 31-05-2022
Դատավորները չեն հասցնում քննել գործերը․ «Ժողովուրդ»
589 դիտում
10:10 10-11-2020
Որ դատավորները կկարողանան քննել ապօրինի գույքի բռնագանձման մասին գործերը. «Ժողովուրդ»
1624 դիտում
08:21 08-12-2023
Դատական գործերը կարող են քննել էլեկտրոնային եղանակով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»