741 դիտում
10:23 23-10-2020
Համամարդկային արժեքներն ու գաղափարները գալիս են Արևմուտքից, բայց իրական կրողներն ենք մենք՝ հայերս․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «1990-ական թթ. Բալկաններում և Ռուանդայում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու ցեղասպանությունների արդյունքում, որոնք միջազգային հանրությունը չկարողացավ կանխարգել, առաջ քաշվեց և ընդունեց նոր՝ պաշտպանելու պատասխանատվության (Responsibility to Protect) կոնցեպտը: Այն համաշխարհային քաղաքական պարտավորություն է՝ հաստատված ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կողմից՝ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, էթնիկական զտումները և մարդկության դեմ հանցագործությունները կանխելու նպատակով:
«Չնայած առկա գործիքակազմի՝ այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունն ու հայկական բանակն իրենց վրա են վերցրել միջազգային ողջ հանրության այս ֆունկցիան և պաշտպանում են Արցախի Հանրապետության բնակչությանը վերահաս ցեղասպանության վտանգից»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:
Չնայած պատմական բազմաթիվ նմանություններին, Էդիտա Գզոյանը համոզված է, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական այս ցեղասպան քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ «Պատմությունից դասեր քաղել ենք նաև մենք և այլևս ապավինելով սեփական բազկին և մտքին՝ պատրաստ ենք պաշտպանելու ոչ միայն հայրենի հողում ապրելու և արարելու մեր իրավունքը, այլև պաշտպանելու այն համամարդկային արժեքներն ու գաղափարները, որոնք թեև գալիս են արևմուտքից, բայց որոնց իրական կրողներն ենք մենք՝ հայերս»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
973 դիտում
22:44 25-08-2023
Մենք գալիս ենք քաղաքի բոլոր կողմերից՝ միավորելու մեր ամենապայծառ ու լուսավոր գաղափարները․ Մանե Թանդիլյան
1566 դիտում
09:48 21-06-2014
Մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տևի․ Առավոտ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»