1569 դիտում
09:48 21-06-2014
Մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տևի․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ իմ շփումը խիստ ոգևորիչ էր մի քանի առումով: Նախ՝ ինձ դուր է գալիս, երբ պաշտոնյաները լրագրողների հետ շփվելիս զսպվածություն և համեստություն են դրսևորում:
Երկրորդը՝ իհարկե, հաճելի էր, որ ամերիկյան քաղաքը ղեկավարում է հայաստանյան ծագում ունեցող երիտասարդը, որը 88-ին` 14 տարեկանում լքել է Խորհրդային Հայաստանը, առաջ է գնացել իր անձնական արժանիքների շնորհիվ՝ դառնալով քաղաքային խորհրդի անդամ, իսկ այնուհետև՝ քաղաքապետ:
Բայց ամենակարևորը նրա առողջ վերաբերմունքն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Սփյուռքում, որքան տեսնում եմ, կա երկու ծայրահեղություն: «Ավանդական» սփյուռքահայերը եթե հետաքրքրվում են Հայաստանով, ապա միայն ազգային խնդիրների համատեքստում ՝ այնպես, ինչպես իրենք են այդ խնդիրները հասկանում՝ Հայ դատ, ցեղասպանություն պահանջատիրություն: Մեր այդ հայրենակիցները պատեհ չեն համարում խոսելու Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման, իշխանության լեգիտիմության և վերահսկելիության մասին:
Նրանք, ովքեր այստեղից են գնացել 1990 թվականից հետո [դարձյալ՝ եթե հետաքրքրվում են հայրենիքով], խոսում են հենց այդ խնդիրների մասին: Բայց ցավն այն է, որ այդ «նոր սփյուռքահայերից» շատերն այդ՝ մեզ համար չափազանց ցավալի հարցերին անդրադառնում են չարությամբ՝ կարծես թե ենթագիտակցաբար փորձելով արդարացնել իրենց բացակայությունը:
Զարեհ Սինանյանը զերծ է այդ բոլոր ծայրահեղություններից, և նրա ասածն այն է, որ մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տևի: Իրար մեղքերն ընդունելուց և սեփական մեղքերը խոստովանելուց հետո պետք է շարժվել առաջ՝ աչքի առաջ ունենալով այն անհերքելի դրույթը, որ բոլոր տեսակի ազգային խնդիրների լուծման բանալին գտնվում է այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
16485 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
4600 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը