Կրի՛ր դիմակ, բժիշկն այս պահին զինվորին է պետք
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ կրել դիմակ։
«Կրի՛ր դիմակ, բժիշկն այս պահին զինվորին է պետք»,-ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73310 դեպք։ Միայն 1 օրում հաստատվել է 2474 նոր դեպք, գրանցվել՝ 17 մահ։