211652_close_icon
views-count1148 դիտում article-date 13:30 24-10-2020

Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերը պատերազմական հանցագործություն է որակում

Ադրբեջանական մեդիայում ակտիվորեն տարածվող տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ ներկայացվում են ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև գլխատման դեպքեր, պատերազմական հանցագործություններ են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ։ Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր։ Այդ տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»,-ընդգծեց Ա. Բեգլարյանը։

Նմանատիպ նյութեր