211652_close_icon
views-count885 դիտում article-date 16:14 24-10-2020

Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ը։ Քաղաքային խորհուրդը մասնավորապես՝ Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան։ Դատապարտում է թիրախային գնդակոծություններն ու հրթիռային հարվածները Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Ռայդի քույր քաղաք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։ Կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը հաստատուն կերպով միանալ Ռայդ քաղաքին և կոչ անել Ադրբեջանին և Թուրքիային հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը։ Նշում է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հակամարտության միակ տևական լուծումն է և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ռայդի քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել 00 փոխանցել Համահայկական հիմնադրամին որպես մարդասիրական օգնություն Արցախին:

Նմանատիպ նյութեր