Սենոր Հասրաթյան. Այսօր գտնվելով մարտագծի Բերձոր-Իշխանաձոր մարտական գործողությունների շրջանում, համոզվեցի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի վերջնական արդյունքում ունենանք լիարժեք ՀԱՂԹԱՆԱԿ
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու հարավային ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չի կարողանում զարգացնել նախօրերին ունեցած հաջողությունները, այլև որոշ հատվածներում՝ զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության:
Այսօր գտնվելով մարտագծի Բերձոր-Իշխանաձոր մարտական գործողությունների շրջանում և ականատեսը լինելով մեր զորատեսակաների փայլուն պատրաստականությանը, համոզվեցի, որ ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի վերջնական արդյունքում ունենանք լիարժեք ՀԱՂԹԱՆԱԿ»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի