211652_close_icon

«Ամենևին չի նշանակում, որ միայն բանակն է պատասխանատու այն ամեն կատարվածի համար, ինչ ունեցանք Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում». Սենոր Հասրաթյան

views-count1595 դիտում article-date 09:33 11-02-2021

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրելուց հետո բանակին հասցեագրվող մեղադրանքներն օրինաչափորեն պիտի որ շատ լինեն: Եվ դա բնական է, քանի որ հենց բանակն է կոչված լինելու երկրի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավոր:

Այս իրողությունն ընդունելով հանդերձ, ասվածն ամենևին չի նշանակում, որ միայն բանակն է պատասխանատու այն ամեն կատարվածի համար, ինչ ունեցանք Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում: Շատ կարևոր է գիտակցել, որ զինված ուժերը՝ հանդիսանալով երկրի պաշտպանական համակարգի թիվ մեկ բաղադրիչը, իր գործառույթները, բացի ընդունված ոլորտային դիրեկտիվներից ու որոշումներից, պարտավոր է կատարել համաձայն պետության քաղաքական բարձրագույն իշխանությունների՝ հանձին Գերագույն (գլխավոր) հրամանատարի կողմից արձակված հրամանների ու հրահանգների:

20-րդ դարավերջից առայսօր մեր ժողովուրդն անցել է երեք պատերազմ: Իսկ, թե այդ պատերազմներից յուրաքանչյուրում ինչպիսի դերակատարություն է ունեցել Գերագույնի պաշտոնն զբաղեցնող անհատներից ամեն մեկը, գնահատեք անցած պատերազմներում արձանագրված արդյունքներով…»:

Նմանատիպ նյութեր