76272 դիտում
21:57 24-10-2020
Առաջնագիծն ամուր պահող զինվորներն ու սպաները պարգևատրվեցին. իսկ ադրբեջանցին պետք է իմանա. հայ զինվորի գոտիի վրա գրված ՀԲ-ն նշանակում է՝ Հասնելու ենք Բաքու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առաջնագծում մեր քաջարի զինվորները ապացուցեցին, որ շատ ամուր են կանգնած հայրենի հողի վրա:
Գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից մարտական գործողությունների մասնակից մի խումբ զինվորներ և սպաներ հենց առաջնագծում պարգևատվրեցին շքանշաններով:
Պարգևատրման արարողությանը ներկա էին N զորամասի հրամանատարական կազմը, ինչպես նաև լեգենդար Խաչիկ Կիրակոսյանը (Ասալան), Զավեն Աստանջյանը, Վազգեն Սիսիլյանը:
Հայաստանի Հանրապետության Ղարաբաղյան վետերան (Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիա) շքանշանով պարգևատրվեցին Ալեքսանդր Սարուխանյանը, Աշոտ Խաչատրյանը, ենթասպա Կարեն Սաֆարովը, շարքայիններ Արայիկ Կարապետյանը և Հարություն Գասպարյանը:
Թե զինվորները, թե սպաները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մենք մարտական ենք տրամադրված, ինչպես հաղթելու ենք 94-ին, ինչպես հաղթել ենք ապրիլյանին, ինչպես հաղթել ենք Տավուշում, այնպես էլ հաղթելու ենք այս պատերազմում: Եվ թուրքը լավ գիտի, որ մեր զինվորների գոտու վրա գրած է ՀԲ, իսկ դա մեզ համար կոչվում է և Հայոց Բանակ, ինչպես նաև՝ Հասնենք Բաքու:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+