211652_close_icon
views-count16409 դիտում article-date 22:46 29-01-2021

«Երբ մենք հավատում ենք Աստծուն, երբ հավատում ենք խաչի զորությանը, ապա անպարտելի ենք», ասում էին սահմանն անառիկ պահող զինվորներն ու սպաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պատերազմը դեռ չի ավարտվել ու դրա վառ ապացույցը նենգ ու ստոր թշնամու ամեն օր հերթական զառանցանքներ են, որը տարածվում է համացանցում: Սյունիքի սահմանները պատերազմի առաջին օրվանից անառիկ են պահում մեծ թվով սյունեցիներ: Օր ու գիշեր մեր քաջերը հսկում են, որպեսզի թուրք-ադրբեջանական հրոսակները չփորձեն ոտնձգություն կատարել սահմանի նկատմամբ: Այս օրերին էլ հրամանատար Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ զինվորներն ու սպաները մեծ թվով կամավորակնների հետ առաջնորդվում են Մեծն Չարենցի խոսքով՝ Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, ինչպես նաև առաջնորդվում են Մեծն Նժդեհի գաղափարներով ու դա ավելի է հզորացնում իրենց: Հրամանատարի գլխավորությամբ զինվորները, սպաներն ու կամավորականները շարունակում են անառիկ պահել Գորիս-Կապան ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածը՝ իրենց թիկունքում ունենալով պահապան խաչը: «Մենք երբ հավատում ենք Աստծուն, երբ հավատում ենք խաչի զորությանը, ապա անպարտելի ենք, իսկ երբ որոշ գրանտակերների նման փորձենք ոտնձգություն կատարել մեր եկեղեցու, մեր հովվապետի նկատմամբ, պարզ չէ՞, որ թուրքն ու ադրբեջանցին առիթից օգտվելով, բորենիների նման կհարձակվեն մեր հող հայրենիի վրա»,- [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին սահմանին կանգնած հերոսները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր