1452 դիտում
11:32 27-10-2020
Դոնորական արյուն է անհրաժեշտ. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ
Դոնորական արյուն է անհրաժեշտ: Արյուն հանձնել ցանկացողները պետք է դիմեն Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գեւորգ Թամամյանը:
"Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ", - գրել է բժիշկը:
Հիշեցնենք, որ եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
լինեք 18 տարեկան,
լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60,
առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
զարկերակը լինի 60-90 հարված րոպեում
Դոնորության ցուցումներին եւ հակացուցումներին կարելի է ծանոթանալ հղումով՝
https://med.news.am/arm/news/27295/ov-karox-e-aryan-donor-handisanal-ev-oronq-en-aryunatvutyan-hakacucumnery.html:
Նմանատիպ նյութեր
594 դիտում
12:27 18-11-2020
Վիրավոր զինվորների համար դոնորական արյուն է անհրաժեշտ. Արյունաբանական կենտրոն
1466 դիտում
21:47 14-11-2022
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»