4452 դիտում
18:35 28-10-2020
Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը պատերազմի առաջին իսկ օրերին ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան ու մեկնել ռազմաճակատ
Թագուհի Մելքոնյանն իր ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/photo/?fbid=3544654388925399&set=a.509817029075832] էջում[/url] գրել է.
«Լուսանկարում Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանն է՝ ծաղկաձորցի հայտնի լեռնադահուկորդը, ով երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ–ում։
Արսենը մարզական լուրջ ճանապարհ է անցել, ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքում հայտնի մարզիչ է, պրոֆեսիոնալ լեռնադահուկորդների է պատրաստում։ Պատերազմի առաջին իսկ օրերին վերադարձել է Հայաստան ու մեկնել ռազմաճակատ՝ կանգնելու 18-19 տարեկան մեր տղաների կողքին։
Ցավոք, Հայաստանում Արսենի պես մարզիկներին չգնահատեցին, բայց... Արսենը հայրենիքից չի նեղացել, Արսենը հայրենիքի կողքին է ամենածանր պահին։ Արսենի օրինակով այս օրերին էլի տղաներ են եկել ԱՄՆ–ից, Ռուսաստանից և այլ երկրներից...
Կուզեի վերադարձողները շատ լինեն, չէ՞ որ Արցախը բոլորիս կարիքն ունի, չէ՞ որ հայրենիքից չեն նեղանում, երբեք»։
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
17:50 09-03-2022
Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը կունենա 3 մասնակից
Այս բաժնից
2743 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2269 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2569 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ