3614 դիտում
22:50 26-12-2020
«Մամ, կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են կռիվ». 24-ամյա Տարոնը բոլորից գաղտնի մեկնել էր ռազմաճակատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am
«Կանայք արյուն են հանձնում, իսկ տղամարդիկ գնում են պատերազմ»,- Արցախում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի խոսքն է՝ պատերազմ մեկնելուց առաջ: Տարոնի մայրը՝ Լաուրան, [url=https://168.am/2020/12/26/1436556.html?fbclid=IwAR01LQ0Y8_61x_3ZOm8U9iLpBHsoBLhqD6rtf7qLYmKGNvdv6pVTfnWuaug]168.am[/url]-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չափից դուրս հայրենասեր էր, յուրահատուկ վերաբերմունք ուներ բանակի և ծառայության նկատամամբ և հենց այդ վեհ զգացումն էր պատճառը, որ դպրոցը դեռ չավարտած՝ սեփական դիմումի համաձայն՝ 6 ամիս շուտ մեկնեց ծառայության:
«12-րդ դասարանում էր սովորում Տարոնս, դեռ ուներ ժամանակ, որ զորակոչվեր բանակ, բայց համառորեն, ինքնակամ դիմեց զինկոմիսարիատ և իր խնդրանքով՝ ժամանակից շուտ զորակոչեցին ծառայության, շատ մեծ սիրով գնաց: Դասարանի բոլոր շրջանավարտները վերջին զանգը դիմավորեցին ճերմակ վերնաշապիկով, բայց որդիս, քանի-որ ծառայության մեջ էր, միջոցառմանը մասնակցեց զինվորական համազգեստով… Տարոնս շատ քիչ է ծառայել, զորավարժություններից մեկի ժամանակ ոտքը վնասել էր և բուժման մեջ էր գտնվում: Քույրը միշտ ասում է, որ ինքը չէր ներում իրեն, որ ապրիլյան պատերազմին չի մասնակցել, քանի որ ապրիլյանի ժամանակ վիրավոր էր»,- հիշեց Տարոնի մայրը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան տեղեկանալով, որ պատերազմ է սկսվել, Տարոնը ծնողներին տեղեկացրել է ու շտապել եկեղեցի.
«Ասաց՝ մի հատ վեր կացեք, տեսեք ինչ է կատարվում, պատերազմ է, ու անմիջապես տնից դուրս եկավ: Կիրակի էր, Տարոնս ամեն կիրակի առավոտյան պարտադիր գնում էր եկեղեցի՝ պատարագի: Մեկնելուց 1 օր առաջ երեկոյան եկավ տուն և հացը թողեց կիսատ, ափսեն հրելով ասաց՝ կուլ չի գնում, տղաներն այնտեղ կռվում են, իսկ ես տաք տան մեջ հաց եմ ուտում: Ասացի՝ Տարոն ջան, արի առավոտյան միասին գնանք արյուն հանձնենք, մեկ էլ դու ո՞նց կարող ես՝ ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես օգնես, պտտվեց և շատ խիստ հայացքով ասաց՝ մամ, կանայք արյուն են տալիս, իսկ տղամարդիկ գնում են կռիվ…»:
Մանրամասները՝ տեսանյութում