2562 դիտում
13:14 29-10-2020
Սենոր Հասրաթյան. Երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/29/1147517/?fbclid=IwAR3DnUahRjOrRvpA6fvedehAM5zo-4su_H1A5LwiQZVwI_rHt-d4XtSLrM0]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է:
Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է… Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից: Իսկ այդպիսի «ռոմանտիկների», ցավոք, այս օրերի ընթացքում, կարծես թե հաճախ եմ հանդիպում սոցցանցերում… Հորդորս այդ գրառումների հեղինակներին (հատկապես արական սեռի)՝ երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով ու փորձեք ոչ թե մարտադաշտից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ձեր գրասենյակների պատուհաններից, այլ Հայրենիքը պահող զինվորի կամ աշխարհազորայինի դիտակետից նայել պատերազմի աչքերին:
Հիշեք, երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն, անգամ եթե դա արվում է «ազնիվ» մղումներով, կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա»:
Նմանատիպ նյութեր
6147 դիտում
11:06 18-03-2021
Նրան պետք է հեռացնել ցանկացած գնով և միջոցների միջև խտրականություն չդնելով. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»