925 դիտում
17:08 06-07-2023
Ֆրանսիայի քայլերը ուղղված են Ռուսաստանին դուրս մղելուն․ Զախարովան մեկնաբանել է Մակրոնի հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ «նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի»։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«2022-ի աշնանը Փարիզի ջանքերով բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ էր պահանջում այդ երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ այդ Ֆրանսիայի քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից ու տարածաշրջանից դուրս մղելուն և սեփական քաղաքական նպատակների իրականացմանը:
Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է նաև պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին. «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական»,- Մակրոնն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։

Նմանատիպ նյութեր
1307 դիտում
14:41 28-12-2022
Զախարովան հարկ չի համարում արձագանքել ՄԱԿ ԱԽ-ից Ռուսաստանին դուրս թողնելու կոչին
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը