211652_close_icon
views-count17534 դիտում article-date 10:14 02-11-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 19։00-ին ոստիկանության Մուշի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արնո Սագսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ» և «ՆՈԱ» ֆուտբոլային թիմերի հանդիպման ավարտից հետո ակումբի ղեկավարության համար նախատեսված սրահում Արարատ Հարությունյանը վիճաբանել է իր հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանը հայտնել է նաև, որ վիճաբանության ժամանակ Ա. Հարությունյանը ձեռքով հարվածել է իր գլխին և դեմքին, ինչի պատճառով ինքը վնասվածք է ստացել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագածի ղեկավարն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր