7976 դիտում
21:10 02-11-2020
ՄԱԿ-ը նախազգուշացրել է ԼՂ հակամարտության գոտում բնակելի շրջանների վրա հարձակումների հետևանքների մասին
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը:
«Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
3156 դիտում
15:23 20-04-2022
ՌԴ-ն Ֆինլանդիային և Շվեդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին. Մարիա Զախարովա
1798 դիտում
16:21 24-02-2021
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի խորհրդում խոսել է Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակումների մասին
Այս բաժնից
2014 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր