4026 դիտում
16:12 03-11-2020
Պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:
Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
13:42 02-07-2019
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ հետաքննելու են հրդեհների առաջացման պատճառները, և կիրառվելու են պատժամիջոցներ
981 դիտում
23:29 24-10-2020
Պատերազմի առաջին օրերից առ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին