Կեսգիշերից հետո հակառակորդը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրետակոծումը. կան բազմաթիվ տուժածներ և ավերածություններ
Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։
Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։
Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջից։