211652_close_icon
views-count864 դիտում article-date 13:34 05-11-2020

Արցախից Հայաստան եկածները երեխայի ծննդյան նպաստներ նշանակելու դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով. 1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը, 2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման: Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝ օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։ Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել. 1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները, 2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես. ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը. բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ. գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ. դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-654-089, 097297570 հեռախոսահամարներով։ Երեխայի ծննդյան միանվագ դիմումի [url=http://www.mlsa.am/wp-content/uploads/2020/11/%D4%B4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A3-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF.pdf]ձևը[/url]։ Պետական նպաստի դիմումի [url=http://www.mlsa.am/wp-content/uploads/2020/11/%D4%B4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF.pdf]ձևը[/url]։

Նմանատիպ նյութեր