211652_close_icon
views-count2065 դիտում article-date 17:57 05-11-2020

Քանի դեռ ՍԴ-ն ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման սահմանափակումների հարցով որոշում չի կայացրել, առաջարկում եմ ձևավորել խումբ, որը մինչև տուգանելը կքննարկի հրապարակումը. Ռ. Մելիքյան

[url=https://www.tert.am/am/news/2020/11/05/Meliqyan/3435764?fbclid=IwAR2focozyFJw-wzPAvxMMJ1gFLfi8yIPqTLKyIS0y8ht8xN6uArbCNTbATg]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, 168-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի կոչ-գրառումը՝ ուղղված ոստիկանությանը, մտահոգիչ փաստեր էր պարունակում։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա մասնավորապես նշել է. «Պարզվում է՝ «արգելված մտքերի» օրենքը ոստիկանությունը որոշել է կիրառել գիշերվա կեսին՝ այցելելով Սաթիկի տուն։ Չէի՞ք կարող առավոտյան անել։ Անգամ քննչական գործողություններն է արգելված կատարել գիշերը՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի։ Ի դեպ, բուն «արգելված մտքերի» օրենքն էլ է, մեղմ ասած, վիճահարույց՝ հաշվի առնելով սահմանադրական դատարանին ուղղված ՀՀ ՄԻՊ-ի դիմումը։ Ի՞նչ եմ առաջարկում։ Քանի դեռ ՍԴ-ն որոշում չի կայացրել՝ առաջարկում եմ ձևավորել տարբեր հայացքներ ունեցող մարդկանցից կազմված հանձնաժողով (աշխատանքային խումբ՝ անունը ինչ ուզում եք, դրեք) - ֆորմալ կամ ոչ ֆորմալ - որը մինչև վարույթ հարուցելու, մարդկանց անհանգստացնելու ու տուգանելու որոշում կայացնելը կքննարկի կոնկրետ հրապարակումը-գրառումը-մեկնաբանությունը և եթե իրոք հանրային վտանգավորություն ունենա՝ կնպաստի դրա շտապ հեռացմանը, եթե չունենա՝ չունենա։ Պատրաստ եմ ինքս էլ մասնակցել այդպիսի ձևաչափի։ Պատերազմը օր-օրի ավելի ծանր է դառնում։ Բոլորս ենք տեսնում։ Պետք է քայլեր ձեռնարկվեն օր-օրի կուտակվող լարվածությունը նվազեցնելու, այլ ոչ թե թաքցնելու ուղղությամբ»։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/05/Meliqyan/3435764?fbclid=IwAR2focozyFJw-wzPAvxMMJ1gFLfi8yIPqTLKyIS0y8ht8xN6uArbCNTbATg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր