7053 դիտում
13:43 06-11-2020
Երբ մարտեր են Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել խանգարող թեմաներ. Սենոր Հասրաթյան
Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարեւոր բաղադրիչներից է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմավարամարտավարական նշանակության հարցերի լուծման այն գործառույթները, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լիարժեք լուծումը:
Այս մասին գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա նաեւ հավելել է. «Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով:
Այսօր, քան երբեւէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին եւ հետեւողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին:
Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը:
Նմանատիպ նյութեր
27176 դիտում
12:42 08-11-2020
Մահ թշնամուն. ակտիվ մարտեր` Շուշիի մատույցներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16534 դիտում
18:03 08-11-2020
Մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում. կատարվում են մաքրման աշխատանքներ. Շուշիի քաղաքապետ
13546 դիտում
13:50 24-06-2021
Չարչյանը Շուշիի ազատագրման օրը հենց Շուշիի մատույցներում՝ վրանային հոսպիտալում կյանքեր էր փրկում. Գ. Գևորգյան
Այս բաժնից
1105 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
874 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1087 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին