211652_close_icon

Մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում. կատարվում են մաքրման աշխատանքներ. Շուշիի քաղաքապետ

views-count16699 դիտում article-date 18:03 08-11-2020
Շուշիում մարտերը շարունակվում են. մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ «Գիշերը ռմբակոծվել է մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «Պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։ Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։ Քաղաքապետը չի կասկածում Շուշին ոչ միայն հայկական է մնալու, այլեւ վերականգնվելու է կայծակնային արագությամբ. «Աստված առաջ Շուշին սարքվելու է, այն պատմության մեջ եղել է»։

Նմանատիպ նյութեր