211652_close_icon
views-count6058 դիտում article-date 16:13 06-11-2020

Պատերազմը ցույց տվեց, թե ինչի համար էր Հայաստանում պետք ռուսական ռազմաբազան. Արման Ղուկասյան. aravot.am

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանը դեռ շատ երկար ժամանակ է կանգնած լինելու լուրջ մարտահրավերների առջեւ. այս կարծիքին է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, Հայտնում է [url=https://www.aravot.am/2020/11/06/1149631/?fbclid=IwAR3t1Fr2h6s6cYwBrgoxqWahEpRKP7osLS42aenwlGbB8rdqcjv1KJe4Ya4]aravot.am[/url]—ը։ Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ բարձրաձայնելով իր մտորումները, բանախոսն ասաց, որ մենք այս իրողությունը պետք է հասկանանք եւ ունենանք ավելի երկարաժամկետ տեսլականներ՝ մարտահրավերներին պատրաստ լինելու, դրանց հակազդելու համար: Բանախոսի գնահատմամբ, տարածաշրջանում որակապես նոր եւ լուրջ դեր է ստանձել Թուրքիան. «Իհարկե, դերն ապակառուցողական է՝ ուղղված միայն մեր տարածաշրջանն անկայունացնելուն, ինչն արվում է ահաբեկիչներ ներմուծելով Հարավային Կովկաս։ Հարավային Կովկասը դարձել է այն տարածաշրջանը, որը շատ կնմանվի Մերձավոր Արևելքին։ Տարածաշրջանի բոլոր երկրները գտնվում են մեծ ռիսկերի առջեւ, ամեն օր տեսնում ենք ապակայունացման միտում, ինչը վերջում կարող է բերել քաոտիկ վիճակի ողջ տարածաշրջանում»: Այս ամենի համատեքստում, Արման Ղուկասյանը կարեւորում է Ռուսաստանի դերը։ Ըստ նրա, տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություները կարեւոր նպատակ ունեն, որը ենթադրում է ոչ միայն Հայաստանի անվտանգության ամրապնդում, այլ տարածաշրջանում կայունության ապահովում: Եվ այս պատերազմն էլ, բնախոսի գնահատմամբ, ցույց տվեց, որ ՌԴ-ն միակ գերտերությունն է, որն իրական ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու, Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար: Վերջերս ՌԴ Զինված ուժերի կողմից Սիրիայի Իդլիբ քաղաքում թուրքամետ ահաբեկչական օջախների ոչնչացումը, բանախոսը ուղիղ կապում է Արցախում ընթացող պատերազմի հետ: Ռուսական իշխանությունները նաեւ հայտարարել էին, որ մասամբ արգելվելու է թուրքական ու ադրբեջանական գյուղատնտեսական մթերքների մուտքն իրենց երկիր. սա, Արման Ղուկասյանի գնահատմամբ, մեծ վնաս է Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությանը, նաեւ ուղիղ ուղերձ է Անկարային եւ Բաքվին՝ պատերազմը դադարեցնելու սրացումներից խուսափելու: «Սրանք երեւացող քայլեր են։ Կան նաեւ շատ քայլեր, որոնք չեն երեւում»,- ասում է բանախոսը: Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/11/06/1149631/?fbclid=IwAR3t1Fr2h6s6cYwBrgoxqWahEpRKP7osLS42aenwlGbB8rdqcjv1KJe4Ya4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր