2090 դիտում
15:53 30-12-2020
Պատերազմը ցույց տվեց, որ այսպես կոչված 3-րդ հանրապետությունը ձախողված է. հայտարարություն
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Վերակերտե՛նք Հայաստանի Հանրապետությունը
Սիրելի հայրենակիցնե՛ր
Պատերազմը դավադիր ծանր հարված էր մեր ազգի և պետականության թիկունքին։
Ամանորի շեմին ոգեկոչում ենք պատերազմում զոհվածներին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։
Մաղթում ենք, որ Նոր Տարվա մեջ սփոփանք և մխիթարություն գտնեն զոհվածների հարազատները, պարզվի անհայտ կորածների ճակատագիրը և բոլոր ողջ մնացածներն ու գերիները վերադառնան Հայրենիք։
Սիրելի հայրենակիցնե՛ր
Պատերազմը ցույց տվեց, որ այսպես կոչված 3-րդ հանրապետությունը ձախողված է։
Խորհրդային Հայաստանի իրավահաջորդության և Արցախի անկախության կեղծ ու արհեստական հայեցակարգերի վրա հիմնված և բացառապես Ռուսաստանի անվտանգության երաշխիքի վրա կառուցված մեռելածին պետական համակարգը չհանձնեց ժամանակի քննությունը։
Մեր աչքի առաջ այդ պետական համակարգը կազմալուծվում է՝ ահագնացող աղետի ընթացքի մեջ ներքաշելով բոլորիս։
Պետականության կորստի այս աղետալի ընթացքը կասեցնելու և մեր գոյությունն ու առաջադիմությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր պետական համակարգ և վերակերտել Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանի Հանրապետությունը կարող է վերակերտվել 1-ին Հանրապետության իրավահաջորդության և անկախ ու բազմաբևեռ արտաքին ռազմավարության հիման վրա։
Նման խնդիրը հնարավոր չէ լուծել ներկայիս կիսագաղութային, սնանկ ու ինքնափլուզվող պետական համակարգի ներսում և դրա կանոններով։
Նրա Սահմանադրությունը, պայմանագրերը, օրենքները և ինստիտուտները կարող են կիրառելի լինել այնքանով, որքանով պիտանի կլինեն Հայաստանի Հանրապետության վերակերտման համար։
Փլուզվող համակարգից դեպի գործուն համակարգ անցնելու այս հրամայականը կյանքի կոչելու խնդիրը հնարավոր է լուծել բացառապես անցումային կառավարման միջոցով։
Անկախ ձևավորման եղանակից, հաջորդ կառավարությունը պետք է լինի անցումային ու ժամանակավոր։
Զուգահեռաբար՝ ամեն գնով պետք է բացառենք երկիրը կապիտուլյացիայի հասցրած ներկայիս կառավարության ձեռքով Հայաստանի անունից նորանոր ստորացուցիչ պարտավորությունների ստանձնումը։
Ուստի, հայության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջին քայլը պետք է լինի՝ հնարավորինս կարճ ժամկետում և անցնցում կերպով պետության կառավարումը փոխանցել անցումային ժամանակավոր կառավարությանը։
Մեր երիտասարդ զինվորների անձնուրաց մաքառումն ու զոհաբերությունը մեզ պարտադրում են հրաժարվել մնացյալ կեղծ օրակարգերից և միասնաբար կատարել այլընտրանք չունեցող այս քայլը։
Ի գո՛րծ։
Մե՛նք ենք տերը մեր երկրի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ Վերակերտե՛նք Հայաստանի Հանրապետությունը Սիրելի հայրենակիցնե՛ր Պատերազմը դավադիր ծանր հարված էր մեր ազգի...
Posted by Jirayr Sefilian on 2020 թ. դեկտեմբերի 30, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
09:25 04-06-2015
Սպանվել է «Իսլամական պետության», այսպես կոչված, արտգործնախարարը
4693 դիտում
18:09 07-06-2016
Այսպես կոչված` Վիզայի կենտրոնում մեր քաղաքացիներն անցնում են Գողգոթա. Ն. Զոհրաբյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»