211652_close_icon
views-count67687 դիտում article-date 09:31 07-11-2020

Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր. Կարին Տոնոյան

Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր. պատմություն իմացող յուրաքանչյուր անձ գիտե, որ այդ թագուհին հանձնեց հայրենին ու փախավ Պարսկաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում։ Հիշեցնենք՝ այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իրենց ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Նա նշել էր, որ այդ ջոկատը կոչել են Հայոց թագուհի Էրատոյի անունով։ Կարին Տոնոյանը, մասնավորապես, գրել է. «Գրածս չքաղաքականացնել, որեւէ նախկին ու ներկա «վաճառական» չհամարձակվի միավորներ հավաքել, վաղը բոլորդ եք պատասխան տալու: Հարգեք մեզ, մեր զոհերին ու կռվող առյուծներին... Դուք դա պարտավո՛ր եք անել: Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր. պատմություն իմացող յուրաքանչյուր անձ գիտե, որ այդ թագուհին հանձնեց հայրենին ու փախավ Պարսկաստան..... : Միթե չեք հասկանում, որ անհանդուրժելի են արդեն ձեր ցուցադրական նկարներն ու ինքնագովազդները, միթե չեք հասկանում, որ այդ ամենով անարգում եք մեր զոհված զավակների արյունը, որ վիրավորում եք այս պահին առյուծաբար կռվող հայ տղամարդուն, որ վրդովում ու խանգարում եք բոլորին: Հայ ընտանիքում տղամարդն է պահում ու պաշտպանում իր տունն ու հայրենին, իսկ կինը հարգանքով ու հավատով նրա թիկունքն է պահում. հարգեք մեր ավանդույթները. ասում են՝ Ձեր որդին էլ է ռազմաճակատում, գնացեք տուն, աղոթեք նրա ու կռվող մեր կորյունների համար, միացեք ու կազմակերպեք թիկունքի աշխատանքները՝ դուք Ձեր հիմնադրամով շատ ավելի այստե՛ղ եք պետք: Հարգե՛ք մեր վիշտը, օգնեք մեզ լռել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր