211652_close_icon
views-count691 դիտում article-date 18:14 28-03-2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն:

Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը:

«Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված դերասանները Հայաստանի տարբեր թատրոններից են:

Ներկայացումից հետո նախարարը և նրա տեղակալը հանդիպել են թատերախմբի անդամների հետ, հետաքրքրվել թատրոնի գործունեությամբ, զրուցել առաջիկա անելիքների և ծրագրերի մասին:

«Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոնը հիմնադրվել է 2016 թվականին. հիմնադիր՝ Մխիթար Դանիելյան։ Առաջին ներկայացման փորձերն արվել են 2016 թվականից՝ բացօթյա տանիքում, իսկ 2017 թվականից աշխատանքներ են տարվել՝ բուն թատրոնը հիմնելու ուղղությամբ:

Խաղացանկի գլխավոր մաս են կազմում ամառային թատերաշրջանի բացօթյա ներկայացումները, իսկ փակ տանիքը հնարավորություն է տալիս ունենալ նաև ձմեռային թատերաշրջան:

Նմանատիպ նյութեր