477 դիտում
10:23 07-11-2020
Նոր փաստեր՝ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան զինյալների մասին․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին, հայտնել է ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Россия сегодня-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5650813.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի գործընկերներից»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2 հազարի։
«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված ևս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք»,- հայտնել է ամերիկյան «The New Yourk Review» պարբերականի լրագորող Ցուրկովը:
Պարբերականի հրապարակած «Ռուսաստանի և Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկան Աբդել Բասիտը (նրանց անվտանգության համար հեղինակը փոխել է բոլոր կենդանի սիրիացիների անունները) պատմել է. «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են ընթանում:Հանգիստ չկա: Շատ տղամարդիկ կան, որոնք անհետ կորած են, և մենք չենք կարող գտնել նրանց», Ի՞նչը ստիպեց, որ Սիրիայի Հոմս գյուղից այս նախկին ապստամբը որոշի գրանցվել՝ պատերազմելու օտար երկրում: Նրա հայրը, որը դեռ Սիրիայումէ, ստիպված է եղել մեծ վարկ վերցնել ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով, բայց «նրա աշխատավարձը չի բավականացնում «այն մարելու համար»: «Ես ստիպված գնացի: Իմ կամքին հակառակ»,- ասել է նա:
Պարբերականի փոխանցմամբ՝ Աբդել Բասիթը սիրիացի հարյուրավոր մարտիկներից մեկն է, որոնց սեպտեմբերի սկզբից Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմելու համար: Սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի կեր:
Աբդել Բասիտի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:
«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված ևս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը ևս գործում է: Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ` Ադրբեջան։ Վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում» - գրել է ամերիկացի լրագրող Ցուրկովը:
France24 հեռուստատեսային ցանցը ևս շարունակում է փաստեր և տեսանյութերհրապարակել, որոնք մեկ անգամ ևս հաստատում են, որ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ներկայացնող սիրիացի վարձկաններ ադրբեջանական կողմից կռվում են Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումների ժամանակ:
Տեսանյութերի մի մասը նկարահանվել է Սիրիայում ահաբեկիչների ուսումնական ճամբարներում, իսկ մյուսները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Ադրբեջանում նկարահանված տեսանյութերը նկարահանել են հենց վարձկանները, որոնք հետագայում դրանք տեղադրել են համացանցում:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հանգստյան օրերին գերի է վերցրել երկու սիրիացի մարտիկների՝ մեկը Իդլիբ նահանգից, մյուսը` Համայից: Նրանք վկայություն են տվել այն մասին, թե ինչպես և ինչու են հայտնվել Լեռնային Ղարաբաղում:
Ղարաբաղյան պատերազմին սիրիացի վարձկանների մասնակցության մասին ի հայտ եկող նորանոր ապացույցներով հադերձ, պաշտոնական Բաքուն շարունակում է կտրականապես հերքել դրանք։ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը «Washington Times» թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես Մոսկվայում եմ դպրոց գնացել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է քարոզչությունը։ Այս պնդումները պարզապես խորհրդային քարոզչություն են: Այս բոլոր ջանքերի նպատակը փաստերն այնպիսի կեղծ լույսի ներքո ներկայացնելն է, որպեսզի Հայաստանին հնարավորություն տա այս պատերազմի մեջ ներքաշել ռուսական ուժերին՝ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ «օտարերկրյա վարձկանների» ներգրավումը «սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլև` միջազգային անվտանգության համար, և այդ հարցը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»:
Նմանատիպ նյութեր
8180 դիտում
09:21 02-10-2020
Սիրիացի զինյալների՝ Ադրբեջան մեկնելու մասին իմացել են դեռ օգոստոսից. հետաքննություն․ «Ամերիկայի ձայն»
2296 դիտում
22:11 27-10-2020
Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց. Aravot.am
11260 դիտում
09:03 03-10-2020
Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը