11260 դիտում
09:03 03-10-2020
Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտողար. Մայք Պոմպեոն հոկտենմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումների հետ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5606816.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործույուններ: Դյդ քալը նույն հետեւանքները կունեանա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն։
Նա նշել է, որ այս կապակցությամբ հարցը պետք է ուղղել նախագահ Էրդողանին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, և ընդգհծել, որ Վաշինգոտնն ունի բավականին հետեւողական տեսակետ այս կապակցությամբ:
«Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որը աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, համակարգեր, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը, ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը:
Պոմպեոն ընդգծում է, որ ԱՄՆ կոչ է արել բոլոր կողմերին, պարզապես զերծ մնալ նման ….. և միայն հորդորել հրադադարի ռեժիմի վերականգնումն ու երկխոսության ծավալումը՝ խաղաղությանն ու կայունությանը հասնելու համար:
«Մենք սա անշուշտ հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, եւ Թուրքիային: Ես ծանոթացել եմ ԵՄ-ց հնչած ուղերձներին, և Խորվաթիայի վարչապետն ինձ ասաց նույն բանը: Դա այն ուղերձն էր, որը Եվրամիությունը ուղղեց Թուրքիային երեկ կայացած իրենց հանդիպման ժամանակ»,- ասել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարարել է, որ 300 սիրիացի զինյալներ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել են Բաքու ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ֆոնին:
«Ես կարող եմ հաստատել, որ 300 գրոհայիններ հեռացել են Սիրիայից՝ Գազիանթեփով՝ Բաքու հասնելու համար: Այս գրոհայինները հայտնի են, բացահայտված են ու նույնականացված: Նրանք Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից են: Սա է իրավիճակը: Մոտ նույն չափի այլ զորախմբեր էլ են նախապատրաստվում: Ես չեմ պատրաստվում ասել, որ սա կարմիր գիծն է, քանի որ այն հատված է արդեն»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի առաջնորդը ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների ուշադրությունն է հրավիրում այս առնչությամբ՝ նշելով , որ դա անըդունելի է: Այս ամենի շուրջ պետք է պարզ երկխոսություն վարել Թուրքիայի հետ, ընդգծել է նա:
France 24-ի տեղեկությամբ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ֆրանսիան բացատրությունների է սպասում Թուրքիայից այս հարցի շուրջ, Մակրոնի խոսքերն է փոխանցում France 24-ը:
Ըստ հեռուստաընկերության, Ֆրանսիայի նախագահի գրասենյակը փոխանցում է, որ Մակրոնն ու Պուտինը մտահոգույուն են հայտնել Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայինների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասին, սակայն Կրեմլը իր հայտարաւթյան մեջ չի անդրադարձել դրան: Փոխարենը, TASS գործակալության փոխանցմամբ, Կրեմլը չափազանց վտանգավոր է որակել Սօիրիայից ու Լիբիայից զինյալների հնարավոր փոխադրումը Լեռնային Ղարաբաղի հակամրտության գոտի, հաղորդում է France 24-ը:
Չնայաց հայկական մամուլում շրջանառվող լուրերին թե, ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, Sky News Arabia-ին հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան, ԱՄՆ պաշտոնական աղբյուրներից դեռևս չկա որևէ հաստատում այս արձագանքի մասին:
Նմանատիպ նյութեր
8177 դիտում
09:21 02-10-2020
Սիրիացի զինյալների՝ Ադրբեջան մեկնելու մասին իմացել են դեռ օգոստոսից. հետաքննություն․ «Ամերիկայի ձայն»
1874 դիտում
09:25 22-07-2021
Վիկտորիա Նուլանդն արձագանքեց ԼՂ հակամարտությանը սիրիացի զինյալների ներգրավման մասին հարցին. «Ամերիկայի ձայն»
474 դիտում
10:23 07-11-2020
Նոր փաստեր՝ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան զինյալների մասին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը