1957 դիտում
17:39 10-01-2021
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը. Tert.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանն առնչվող որոշ հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրագործումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ ընդգծվել է, որ նախևառաջ այդ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է նաև ռազմական գործողություններից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու կարևորությունը, այդ թվում՝ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2021/01/10/putin-macron/3491414]Tert.am[/url]-ը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 11-ին եռակողմ հանդիպում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Կրեմլի հաղորդմամբ՝ առանձին հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ նախագահի հետ:
Նմանատիպ նյութեր
6885 դիտում
19:46 20-10-2020
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերը
Այս բաժնից
853 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
700 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը