4071 դիտում
20:16 09-11-2020
Նախատեսվում է կոմունալ ծախսերի փոխհատուցում այն տնտեսվարողներին, որոնք իրենց հյուրատներում, հյուրանոցներում են տեղավորել արցախցիներին. Զարուհի Բաթոյան
Հայաստան ժամանած արցախցիների շուրջ 90 տոկոսին հյուրընկալել են ՀՀ քաղաքացիները, և սա ևս մեկ ապացույց է միասնականության, փոխօգնության: Այս մասին [url=https://www.azatutyun.am/a/30938688.html]Azatutyun.am[/url]-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշել է, որ առաջացած խնդիրների պատճառն այն է, որ արցախցիները չեն դիմում նախարարություն և, բացի այդ, տեղավորումը ժամանակ է պահանջում: Նա համաձայնեց, որ միշտ չէ, որ Երևանում են կարողացել տեղավորել մարդկանց, փորձում են առողջական խնդիրներ ունեցողներին առաջնահերթ տեղավորել Երևանում:
«Կոմունալ ծախսերի փոխհատուցում է նախատեսվում այն տնտեսվարողներին, ովքեր իրենց հյուրատներում, հյուրանոցներում են տեղավորել քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց ծախսերի մասնակի փոխհատուցում ենք նախատեսում»,-ասաց նա:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված քաղաքացիները սահմանված կարգով աշխատավարձ պետք է ստանան, բայց եթե լրացուցիչ աջակցության կարիք ունեն, կարող են համայնքների դիմել: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նա ասաց, որ սեպտեմբերի պարգևավճար ստացել է, որն ամբողջությամբ փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այդպես են վարվել նաև 1323 աշխատակիցները նախարարության և սոցիալական ապահովության»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ 2021 թվականին թոշակները չեն բարձրացվելու: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի բարձրացրած հարցին, որ նախարարության հետ համագործակցության խնդիր կա, Զարուհի Բաթոյանը նշեց.«Վստահաբար նշում եմ, որ մենք համագործակցության և կապի որևէ խնդիր չենք ունեցել ՄԻՊ-ի և ՄԻՊ գրասենյակի հետ մշտապես կապի մեջ ենք եղել, ավելին չեմ կարող ասել»:
Նմանատիպ նյութեր
3371 դիտում
13:58 27-12-2019
Գյումրու հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան. Փաշինյանը Բալասանյանի հետ շրջեց քաղաքում
8149 դիտում
16:17 07-04-2016
Լևոն Հայրապետյանն իր հյուրանոցներում է տեղավորել Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»