211652_close_icon
views-count3374 դիտում article-date 13:58 27-12-2019

Գյումրու հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան. Փաշինյանը Բալասանյանի հետ շրջեց քաղաքում

Գյումրի քաղաքի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքում շրջայցի ընթացքում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Գյումրու քաղաքապետը վստահեցնում է, որ հյուրանոցներում և հյուրատներում, ըստ էության, տեղ չկա, և ծանրաբեռնված են: Փաստորեն, մաքսատան տեղափոխման որոշումը դրա վրա ունի որոշակի ազդեցություն, որովհետև այլ երկրներից մեքենա ձեռք բերելու նպատակով մարդիկ գալիս են Հայաստան, և հիմա կենտրոնը դարձել է Գյումրին»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջում էր քաղաքի հիմնանորոգված փողոցներով:

Նմանատիպ նյութեր