30936 դիտում
03:36 10-11-2020
Սամվել Բաբայան. «Փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը»
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը
Ա’զգ հայոց, Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։
Շտապելով ՀՀ Կառավարություն‘ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։
Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից’ նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են’ հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։
Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։
Սիրելի’ հայրենակիցներ, Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա…
Նմանատիպ նյութեր
16085 դիտում
11:47 26-02-2021
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ. Արսեն Բաբայան
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
496 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN