211652_close_icon
views-count16085 դիտում article-date 11:47 26-02-2021

Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ. Արսեն Բաբայան

Վիճակը Հայաստանում աննախադեպ է, եւ ԱԺ-ն այսօր պարտավոր է լուծել այս հարցը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Երբ բանակն է հայտարարություն անում, որն այս ընթացքում քննադատվում էր ավելորդ զսպվածության մեջ: Պետք է հասկանանք, որ սա իսկապես աննախադեպ է Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում: Սա նշանակում է, որ այս մարդիկ չունեն իշխանություն: Եթե իրենց թվում է, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, ՀՔԾ-ն կամ Քննչական կոմիտեն իրենց հետ են, ապա վստահեցնում եմ, որ նրանք ուսադիր կրող մարդիկ են եւ մինչեւ վերջ չեն մնա այս դավաճանական իշխանությունների հետ: Նրանց մեծամասնությունը վերջնական արդյունքում գնալու է բանակի ճանապարհով»,-ասաց Արսեն Բաբայանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է, Արսեն Բաբայանն ասաց. «Այստեղ ռազմական հեղաշրջման փորձ տեսնում է միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունը: Բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, բանակը տեսնում է, որ երկրի անվտանգությունը խաթարված է այս դավաճանի պատճառով, եւ բանակը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը:

Ինչպես լցվեց բանակի համբերության բաժակը, այնպես էլ մնացած ուժային կառույցներում ուսադիր կրող սպայի պատիվը չի ներելու, որ թույլ տա այս վիճակը»:

Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հյտարարությանը, թե թավիշին վերջ են տալու. «Էդ ի՞նչ պետք է անեք, որ թավիշին վերջ տաք: Ապօրինի ձերբակալություններ, կալանավորումներ, ճնշումներ, քաղաքական հետապնդումներ: Էլ ի՞նչ պետք է անեք: Պատուհանից նայում են, ասում է՝ քո հետեւից էլ կգան: Ո՞վ պետք է գնա, իր հրոսակնե՞րը, թե՞ իրավապահները»: Ես պատրաստվում եմ պաշտպանել այդ քաղաքացուն»:

Նմանատիպ նյութեր