211652_close_icon
views-count53379 դիտում article-date 13:01 10-11-2020

Քեզ բացակա չենք դնի՝ 18-ամյա հերո՛ս, դու բարձր պահեցիր ոչ միայն ընտանիքիդ, այլև ողջ գյուղի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Հովունի գյուղում ծնված 18-ամյա Արսեն Մարդիկյանը այս տարվա օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Իր ծառայությունն անցկացնում էր Արցախի Հանրապետությունում։ Երբ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Արսենը իր զինակից ընկերների հետ հայտնվեց առաջնագծում ու իր զինակից ընկերների հետ սկսեց պայքարել թշնամու դեմ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արսենի համագուղացիներն ասում էին. «Մենք չենք հաշտվում այն մտքի հետ, որ Արսենն այլևս չկա։ Նա իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի, մինչև վերջին վայրկյանները պայքարեց այն վայրում, որտեղ իր զինակից ընկերների հետ անառիկ էր պահում սահմանը։ Նա մանկուց մեկ երազանք ուներ՝ դառնալ զինվորական, որպեսզի միշտ կանգնած լինի սահմանն անառիկ պահողների կողքին։ Գյուղում դեռ երկար կհիշեն նրա մյուս առյուծ ու արծիվ զինվորների հերոսական սխրանքների մասին. «Ինչքան էլ ցավով հիշենք Արսենին ու նրա նման հերոսներին, ինչ-որ տեղ նաև մեծ հպարտություն ենք ապրելու, որ մեր գյուղի պատիվը նա բարձր է պահել. չի ընկճվել թշնամու դեմ, չի նահանջել թշնամու անօդաչուների տեղատարափ հարվածներից, բայց, ցավոք, նա նույնպես մեր բազմաթիվ հերոս նահատակների նման չկարողացավ խուսափել նենգ թշնամու հարվածից։ Մենք նրան բացակա չենք դնի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր