211652_close_icon
views-count348720 դիտում article-date 20:54 10-11-2020

Ո՞նց եմ նայելու զոհված ընկերներիս մայրերի, քույրերի, ձագերի աչքերի մեջ. Գևորգ Գրիգորյան

Դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձում եմ մտքերս հավաքեմ, պատճառներ գտնեմ ու կապեմ հետևանքների հետ, մեկի հետ կիսվեմ, բայց հենց բերանս բացում եմ բառերը կոկորդիս մեջ դանակի նման խրվում են ու դուրս չեն գալիս, գլխիս մեջ էլ ասեղներ են մտքերի փոխարեն։ Ի՞նչ եմ պատմելու ես իմ էրեխեքին,որ իրանց պապան պարտված բանակի զինվորա?թե խաբելու եմ, որ չեմ մասնակցել? չգիտեմ ո՞նց եմ նայելու զոհված ընկերներիս ծնողների, կանանց, քույրերի, ախպերների ու իրանց ձագերի աչքերի մեջ, ոնց եմ բացատրելու ու փոխանցելու էն զգագողությունը, որ ով զոհվելա ՝ հաղթելա, ով չէ՝ պարտության խայտառակությամբ պիտի ապրի գլուխը կախ։ Շատերը ինձ չեն հասկանա, ում ցավը անչափելիա, ում տան լույսը մարելա նույն-իսկ կարող են հայհոյել ինձ, բայց կռվից չփախած, մինչև վերջին վարկյանը մահը գրկած քայլած զինվորա ասում ձեզ՝ցոհվելու համարելա բախտ պետք, մենք՝ ողջ մնացածներս կմնանք չիրականացված երազանքների, կտրված անժամանակ կյանքերի ու չհագեգող կարոտի սարսափելի հուշարձաններ, թե ինքներս մեր համար,թե բոլոր այն մարդկանց ՝ովքեր տվեցին ամենա թանկը։ Ուղղակի մեր ճակատին Տղեքի արունով գրած էր «ապրել»։ Չէ ‘ իմ ախպերները անիմաստ չեն զոհվել, էտ մենք ենք առանց իրանց իմաստազուրկ ապրելու։ Մռայլ ու անլույս ժամանակներ են եկել... Հ.Գ. Շնորհակալ եմ որ լսեցիք... էլ ասելու բան չկա..»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Փորձում եմ մտքերս հավաքեմ, պատճառներ գտնեմ ու կապեմ հետևանքների հետ, մեկի հետ կիսվեմ, բայց հենց բերանս բացում եմ բառերը...

Опубликовано George Grigoryan Вторник, 10 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր