1922 դիտում
22:06 10-11-2020
Համոզված ենք, որ մեր ժողովուրդը այս օրհասական պահին կդրսևորի իմաստնություն ու բարձր գիտակցություն. «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
Մինչև 2021թ․ մայիսի 1-ը անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ՝ փոփոխելով Հայաստանի կառավարման համակարգը։
«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը, գնահատելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել․
1․ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրն ակնհայտ պարտվողական ու ոչ հայանպաստ է։
2․ Ստորագրված համաձայնագիրը չի լուծում հայ-ադրբեջանական հակամարտությունը, ավելի՛ն, այսպիսի անարդար հանգուցալուծումը արմատապես հեռու է հակամարտության էությունից և հղի հետագայում նոր պատերազմի բռնկմամբ։
3․ Արձանագրված արդյունքը հետևանք է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման 26 ամյա գործունեության ձախողման, նշված տարիների ընթացքում անհրաժեշտ պաշտպանական ու անվտանգային համակարգի չձևավորման, զինված ուժերի անհրաժեշտ վերազինման բացակայության և ռազմաքաղաքական ոչ համարժեք հետևությունների։
4․ Ստեղծված իրավիճակը ստիպում է Հայաստանին՝ հիմնովին վերափոխել իր օրակարգը: Մեր անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար պետք է հնարավորինս արագ փոխենք մեր կյանքի որակը, հասարակական հարաբերությունները կարգավորող մեր պատկերացումները, ստեղծենք այնպիսի ենթակառուցվածքներ, որոնցով հնարավոր կլինի լուծել ռազմավարական խնդիրներ և երաշխավորել մեր ազգային անվտանգության բոլոր բաղադրիչների լիարժեք ու անխափան գործադրումն ու ապահովումը:
5․ Հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ու միայն քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխման արդյունքում։ Այդ նպատակին հասնելու համար գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ու ներկայացնել ժամանակացույց՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որն ՛՛Արդար Հայաստան՛՛ հանրային նախաձեռնության համոզմամբ, կարող է իրացվել հետևյալ կերպ․
Ա․ Առաջիկա վեց ամիսների ընթացքում տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում փոխվում է կառավարման համակարգը․ Հայաստանը վերադառնում է կիսանախագահական կառավարման համակարգի։
Բ․ Սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո մինչև 2021թ․ մայիսի 1-ը տեղի են ունենում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է լինեն բացառապես ծրագրերի ու գաղափարների ընտրություն։
6․ Ցավոք սրտի, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մենք նշանակալի հետևություներ չարեցինք մեր անվտանգային միջավայրի ապահովման գործում: Հետևաբար, ստեղծված իրավիճակի հետևանքների վերացման ճանապարհին Հայաստանը պարտավոր է լրջագույն հետևություններ անել՝ փորձելով հետագա բանակցությունների ընթացքում հասնել առավել բարենպաստ արդյունքների Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։
7․ ՛՛Արդար Հայաստան՛՛ հանրային նախաձեռնությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս պահին դրսևորել խոհեմություն, իրավիճակի սթափ վերլուծություն՝ Հայաստանը զերծ պահելով քաղաքացիական պատերազմից ու քաղաքական կատակլիզմներից։
Խորապես համոզված ենք, որ մեր ժողովուրդը այս օրհասական պահին կդրսևորի իմաստնություն ու բարձր գիտակցություն՝ իրավիճակը հաղթահարելու համար։
10.11.2020թ.
[b]«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
14:32 21-09-2021
Հավատով ու վստահությամբ, որ միասին կերտելու ենք ուժեղ, հզոր ու արդար Հայաստան. «Արդար Հայաստան» կուսակցություն
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան