2050 դիտում
12:37 12-11-2020
Աշնանային արևոտ ու տխուր օր է.... Սպարտակ Ղարաբաղցյան
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
Օպերայի հարակից հրապարակում այսօր բազմամարդ միտինգ-ցույց էր:
Աշնանային անսովոր տաք օրը հեռավոր հուշեր արթնացրին...
Երեսուն տարի առաջ էլ հենց այս օրերին լեփ-լեցուն էր այս տարածքը ու ժողովուրդը վանկարկում էր. ,, ԱՐ-ՑԱԽ ... ԱՐ-ՑԱԽ.... ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ է... ՂԱ-ՐԱ-ԲԱ-ՂԸ ՄԵՐՆ Է....,,
Հիշում եմ, թոթովախոս մի մանչուկ , ինչպես էր մեծավարի բռունցքը վեր պարզած փորձում նմանվել մեծերին ու իր թոթով լեզվով նույնը վանկարկում՝ ,,ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է...,, Հիմա այն թոթովախոս մանչուկը հասուն տղամարդ է հաստատ, ու գուցե սահմանու՞մ է կանգնած, կամ էլ...
Չգիտեմ, չեմ ուզում գուշակություններ անել, բայց ուզում եմ հավատալ, որ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՀՈՂՆԵՐԻՑ Է ՀԱՍՏԱՏ....
Հիմա, երեսուն տարի անց, կրկին մարդաշատ է, բայց ուրիշ բան են վանկարկում... ու թոթովախոս մի մանչուկ ուրիշ բան է վանկարկում՝,, ՆԻ-ԿՈԼ ՀԵ-ՌԱ-ՑԻՐ... ՆԻ-ԿՈԼ ՀԵ-ՌԱ -ՑԻՐ...,,
Աշնանային արևոտ ու ՏԽՈՒՐ ՕՐ Է....
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Օպերայի հարակից հրապարակում այսօր բազմամարդ միտինգ-ցույց էր; Աշնանային անսովոր տաք օրը հեռավոր ...
Опубликовано Spartak Gharabaghtsyan Среда, 11 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
3008 դիտում
17:49 15-08-2020
Սպարտակ Ղարաբաղցյան. Չգիտեմ, տխուր, թե ուրախ է այս պատմությունը, ինքներդ կորոշեք
1436 դիտում
16:51 07-04-2015
Թող որ բոլոր լուսաբացերը լինեն արևոտ` ողողված աստվածային սիրով. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց
Այս բաժնից
367 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
676 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)