14484 դիտում
17:04 13-07-2017
Մաքսիմ Վենգերով. «Ես կնվագեմ Բախի «Սարաբանդան», և միասին կաղոթենք, որ այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»
«Ինձ համար մեծ հաճույք է լինել այս բեմում, որտեղ միշտ նվագում են ամենամեծ, ամենալավ երաժիշտները: Շնորհակալ եմ իմ հիանալի ընկերոջը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին, այս բեմում ևս մեկ անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորության համար»,- երեկ երեկոյան համերգի ավարտին հոտնկայս ծափահարող հանդիսատեսին ասաց աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով Երևանում էր «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին մասնակցելու համար։
«Ես շնորհավորում եմ արդեն հանրահայտ դարձած «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնը եզրափակելու կապակցությամբ։ Սա ոչ միայն մրցույթ-փառատոն է, այլև հիանալի հարթակ երիտասարդների համար։ Այսօր ծանոթացանք մրցույթի հաղթողների հետ, և հուսով եմ` մոտ ապագայում մենք կլսենք այդ անունները, և այդ անունները կփայլեն։ Որպես բիս կնվագեմ Բախի «Սարաբանդան», և միասին կաղոթենք, որպեսզի այս արևոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»,- ասաց Մաքսիմ Վենգերովը՝ ևս մի քանի րոպե իր անմոռանալի հնչյունները պարգևելով դահլիճը լքել չցանկացող ունկնդրին։
Համերգի մեկնարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը։ Հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ Մաքսիմ Վենգերովը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երաժիշտները ներկայացրին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը ջութակի և նվագախմբի համար։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս համերգն իրենց համար մեծագույն հաջողություն է. «Ավարտվում է «Արմենիա» մրցույթ-փառատոնը, Հայաստանում է մաեստրո Վենգերովը։ Շատ հուզված ենք բոլորս՝ նվագախումբը, ամբողջ թիմը, ես։ Այն երևույթը, որ մենք ունեցանք` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ-փառատոն, կարևոր ձեռքբերում է։ Շատ շնորհակալ եմ բոլորին, արտիստներին, որոնք ժամանեցին Հայաստան։ Ունեինք շատ յուրահատուկ ժյուրի, որն աշխատեց գտնել այն տաղանդին, ում անունը մենք դեռ կլսենք ապագայում»։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-12-ը տեղի ունեցած «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս մասշտաբային նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Նմանատիպ նյութեր
3035 դիտում
17:43 09-12-2019
Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ»
4578 դիտում
23:02 11-12-2019
Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ»
1158 դիտում
13:24 16-12-2019
Մաքսիմ Վենգերով. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում երաժշտության նկատմամբ սիրո շատ բարձր աստիճան կա»
Այս բաժնից
20908 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է