211652_close_icon
views-count153108 դիտում article-date 14:08 12-11-2020

Դիմակավորված՝ զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում Արարատի մարզում. ճիվաղները բռնություն են կիրառել ամուսինների նկատմամբ և հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, դիմակավորված՝ զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Ազատավան գյուղի բնակիչ, 40-ամյա Գ. Ա.-ից, ով հայտնել է, որ կես ժամ առաջ դիմակավորված 3 անձինք զենքի նմանվող առարկայով մտել են իրենց տուն, այդ առարկայով հարվածներ են հասցրել ամուսնու՝ 57-ամյա Վ. Զ.-ի գլխի, մարմնի տարբեր մասերին, այնուհետև ինչ-որ ամրանով կապել են իր և ամուսնու ձեռքերը, բռնություն գործադրելով՝ պահանջել գումար, ոսկյա զարդեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վար են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Թադևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երբ ճիվաղները մտել են նշված տուն, բռնություն գործադրելու ժամանակ կնոջից վերցրել են տանը եղած չհրկիզվող պահարանի բանալին, որտեղից հափշտակել են մոտ 2 մլն դրամ, ոսկյա զարդեր և դիմել փախուստի: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Արտաշատի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, ձախ ակնակապճի և աչքի պատռած վերք» ախտորոշմամբ է տեղափոխվել մի քաղաքացի: Արարատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ քաղաքացին դիմակավորված տականքների կողմից բռնության ենթարկված Վ. Զ.-ն է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ստահակներին և հափշտակված գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր