211652_close_icon
views-count67248 դիտում article-date 22:59 14-04-2016

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված ճիվաղները անհատ ձեռներեցի երեխայի վրա դանակ պահելով` կատարել են խոշոր չափի հափշտակություն` տանելով գումար, ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ` երեկ ապրիլի 13-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ֆիզիկական ուժ գործադրելով` մտել են Նազարբեկյան թաղամասի 1/5 տուն և կատարել ավազակային հարձակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ճիվաղները դանակը պահել են այդ պահին տանը գտնվող երեխայի պարանոցի վրա, սպառնացել, որ կսպանեն, եթե տան անդամները աղմուկ բարձրացնեն և կատարել են խոշոր չափի ավազակային հարձակում: Գ. Շամշյանի տեղեկություններով` հանցագործները նշված տանից հափշտակել են 1800 ԱՄՆ դոլար, 3մլն 250 հազար ՀՀ դրամ, iPhone տեսակի բջջային հեռախոս և մեծ քանակի ոսկյա ու արծաթյա զարդեր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրւջանների քննչական բաժնում ավագ քննիչ Խեդոյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով` դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետ Կարապետյանը, Մաշտոցի ոստիկանապետ Ռուբիկ Ներսիսյանը և քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ` հանցագործությունը բացահայտելու և այն կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` տունը պատկանում է անհատ ձեռներեց, 31-ամյա Միքայել Միքայելյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր