Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Մեր գրոսմայստերը 1/8 եզրափակիչում մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակչում Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն այսօր քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Հիկարու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ Chess.com կայքի կազմակերպած 2020 Speed Chess Championship-ին մասնակցում է 16 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով. պարտվողը լքում է պայքարը։
1/8 եզրափակիչի շրջանակում ավարտվել է մի քանի դիմակայություն. Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։