1272 դիտում
19:30 09-11-2020
Արոնյանը և Մարտիրոսյանը կմասնակցեն 2020 Speed Chess Championship մրցաշարին
Մեկնարկել է Chess.com կայքի 2020 Speed Chess Championship, որին մասնակցում է 16 շախմատիստ։
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով. պարտվող լքում է պայքարը։ Մրցաշարի մասնակիցների մի մասը, այդ թվում Լևոն Արոնյանը, ստացել է մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ։
2020 Speed Chess Championship-ին մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոշմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։
Լևոն Արոնյանը նոյեմբերի 11-ին, Երևանի ժամով 21։00-ին կմրցի Յան Նեպոմնյաշչու դեմ, իսկ Հայկ Մարտիրոսյանը, նոյեմբերի 12-ին, կրկին Երևանի ժամով 21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի դեմ։
Նմանատիպ նյութեր
874 դիտում
20:14 02-11-2020
Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին:
1584 դիտում
14:42 12-11-2020
Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչ
3816 դիտում
21:22 09-06-2016
Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour մրցաշարին. ուղիղ միացում
Այս բաժնից
3853 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2836 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2608 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ