4035 դիտում
17:55 12-11-2020
Արսեն Ջուլֆալակյան. Ում, ինչ ձեռ է տալիս, դա էլ առաջ է տանում
Ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրականում, հետևում ես, թե ինչպես են տարբեր հղկված մեթոդներով փորձում լղոզել այս չարաբաստիկ հայտարարություն/փաստաթուղթը և ապշում ես։
Ում, ինչ ձեռ է տալիս, դա էլ առաջ է տանում... էլ մեղադրում են հներին, թե իրանք էին պատրաստվում տալ, ուղղակի չհասցրին...էլ ավելի հներն են փորձում արդարանալ,թե ժամանակին մեր քաղաքական լիդերն այդ մասին ասում էր... էլ նորերն են փորձում ներկայացնել սա որպես լավագույն տարբերակ... Իրականում գժվելու է։
Իսկ փաստացի ի՞նչ ունենք։
Ունենք անվտանգության գոտի համարվող կորցրած յոթ շրջան, բուն Արցախից ահռելի տարածքներ,դեռևս ոչ մի ստատուս Արցախի համար, թշնամուն տարանցիկ ճանապարհ դեպի Նախիջևան... մնացածը էլ չթվարկեմ,շատ ցավոտ է, բոլորդ արդեն երևի թե գիտեք։
Ի՞նչ է սա,եթե ոչ կապիտուլյացիա,այսինքն՝ վերցրել ենք այն, ինչ տվել են...
Հարցեր են հնչում՝ իսկ ի՞նչ կարելի էր անել,ուրիշ ի՞նչ ելք կար ստեղծված իրավիճակում...
Նախ չպետք էր հասցնել այս վիճակին։ Երբ դու գիտես, որ սեղանին դրված է 5+2 շրջան զիջելու տարբերակը, իսկ ինքդ ասում ես ոչ մի թիզ հող, ուրեմն պետք է պատրաստ լինես ամեն գնով այդ ոչ մի թիզը պաշտպանելու։ Կոնկրետ հաշվարկներ պետք է լինեն։ Ականջահաճո հայտարարությունները միշտ չէ,որ էֆեկտիվ են, հատկապես երբ չունես դրանց հիմքերը։ Դեռ ավելին, հայտարարվում է շատ ավելի հաճելի՝ «նոր պատերազմ,նոր տարածքներ» բանաձև։ Իսկ էդ ժամանակ տեղյակ չէի՞նք, որ բանակը պատրաստ չէ, ինչո՞վ էինք նոր տարածքներ գրավելու։ Հետո լինում են թշնամուն հատուկ գրգռող այլ գործողություններ. Արցախը Հայաստան է և վերջ, երդմնակալության արարողություն Շուշիում, հեղափոխական կոչեր թշնամու երկրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության փորձեր(անընդունելի բոլոր մյուս կողմերի համար)։ Դրանից հետո ի՞նչ էինք ակնկալում։ Միայն հաղթական պատերազմ, իհարկե:
Բայց հանկարծ պարզվեց, որ ոչ մի բանի պատրաստ չէինք և պատերազմն էլ մեծ առումով անսպասելի էր՝առնվազն էս ծավալով և տևողությամբ(այդպես է հայտարարվում գոնե...)։
Պարզ չէ՞ր, որ երբ թշնամի երկրի բռնապետը,շուրջ 20 տարի իր ժողովրդին «կուտ է տվել» առանց արյուն թափելու «հետ բերել» այդ հողերը, այլևս չէր կարողանալու դիմանալ նման պահվածքի մեր կողմից։ Դրան էլ գումարած այդ երկրի տնտեսական վիճակը, կովիդը և այլն։ Նման անարդյունք շարունակության դեպքում ալիևին ուղղակի հոշոտելու էին... ահա և հնարավորինս հակիրճ, թե ինչու՞ այսպես եղավ,ինչու՞ հիմա, ինչու՞ ոչ մեկ մեզ չօգնեց և ո՞վ էր մեղավոր։
Ով ուզում է հասկանալ, կհասկանա, ով չէ, կամ դրա կարողությունը չունի, կամ էլ ուղղակի առաջնորդվում է անձնական շահով, չունի պետականամետ մտածողություն։
Իսկ թե ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, մեկ այլ ծավալուն թեմա է։ Հնչում են տարբեր առաջարկներ։ Ինքս մի տարբերակ արդեն բարձրաձայնել եմ երեկ։ Չնայած, ինչպես հասկացա այս մեկ օրվա ընթացքում, իշխող ուժի կողմից դա նույնիսկ չքննարկվող տարբերակ է։ Ցավոք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6559 դիտում
12:36 30-04-2016
Թուրքիա չգնանք, բայց Չինաստանը ձեռ չի տալիս. առևտրական
1426 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
3123 դիտում
23:04 14-09-2022
Րոպե առաջ պետք է սրանց հեռացնել միասնաբար՝ ազգովի․ Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
2185 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2839 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2365 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում