211652_close_icon
views-count6559 դիտում article-date 12:36 30-04-2016

Թուրքիա չգնանք, բայց Չինաստանը ձեռ չի տալիս. առևտրական

Թուրքական հագուստվաճառող տիկին Լաուրան դեմ չէ հրաժարվել թուրքական ապրանքներից, բայց թուրքական ապրանքների փոխարեն Չինաստանից ներկրումներ իրականացնելու առաջարկի մասով հեգնանքով ժպտաց՝ լուծում չէ, Չինաստանը թանկ է, ինքնարժեքը, ծախսը շատ: «Չինաստանից տոմսը 1000 դոլար է, ես էդքան փող, մի քիչ ավել տալիս եմ՝ գնում Թուրքիայից ապրանք եմ բերում, ծախում»,-ներկայացրեց առևտրականը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական ապրանքներից հրաժարվելու առաջարկները, հրատապ, անգամ մոդայիկ են դարձել այն բանից հետո, երբ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկեց ազատվել «սատանայից կամ մեր միջի դևից ու զանազան դժոխային բաներից»՝ նկատի ունենալով, որ թուրքական ապրանքներ գնելով՝ զինում ենք այս երկրի ռազմաարդյունաբերական բյուջեն: Ավելին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հարցի հետ կապված՝ խորացված ուսումնասիրություններ է կատարում:

Նմանատիպ նյութեր