211652_close_icon
views-count1972 դիտում article-date 19:31 12-11-2020

Ինչի համար են ձերբակալվել եւ ինչում են մեղադրվում քաղաքական առաջնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armlur.am

Նախօրեին, երբ 17 կուսակցությունների խորհուրդը հայտարարեց, որ Ազատության հրապարակում հայտարարում է հանրահավաք, ոստիկանությունն էլ տեղեկացրեց, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրահավաքներ իրականցնելը: «Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Գրում է [url=https://armlur.am/1061985/?fbclid=IwAR30BhnP0e2yJ_fQ24jqKOj7sJJNr0WDj5IhmLdPJ9dGmzsBlG1avFyo6K4]Armlur.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,-հայտարել էր ՀՀ ոստիկանությունը: Երեկ երբ հանրահավաքը մեկնակեց հայնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է՝ Ազգային անվտանգության ծառայությունում է: Իսկ արդեն գիշերը «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից Armlur.am-ը փորձել է պարզել, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել նրանց: Մանրամասն՝ [url=https://armlur.am/1061985/?fbclid=IwAR30BhnP0e2yJ_fQ24jqKOj7sJJNr0WDj5IhmLdPJ9dGmzsBlG1avFyo6K4]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր